«Մի շիշ ջուրն ավելի թանկ է, քան կաթը»․ արդյո՞ք Ավստրիայում մթերման գներն ավելի ցածր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
Բոլորը

Ծաղիկ անունով կովկասյան գորշ և շվեյցարական շվից տեսակների խառնուրդ այս կովը սեզոնին օրական 18 լիտր կաթ է տալիս։ Ֆերմեր Յուրի Սողոմոնյանն ասում է՝ կաթն արտադրում են, բայց կանգնում մթերման խնդրի առաջ, այդ պատճառով էլ համայնքում շատերը կաթնատու կովերը մորթել են, միսը՝ վաճառել։

«Չեն էլ վերցնում, ոնց որ սաղ ծանոթով լինի։ Կաթնամթերքը կաթի փոշով են սարքում, ոչ մի գործարանի ձեռք չի տալիս, որ կաթ մթերեն»,- Factor TV-ի հետ զրույցում դժգոհեց Զովունի բնակավայրի ֆերմեր Յուրի Սողոմոնյանը։

Ֆերմերը դժգոհ է մթերման գնից։ Նրա խոսքով՝ սեզոնով պայմանավորված՝ կաթի արտադրության ծավալի աճի և նվազման հետ նաև գինն է տատանվում։

«Ձմեռը գալիս է, կաթի մթերման գինը որոշ չափով թանկանում է, հիմա մինչև 200 դրամ հանձնում են, ամռանը գինը դարձնում են 130 դրամ։ Մի շիշ ջուրն ավելի թանկ է, քան մի շիշ կաթը»,- նշեց նա։

Մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պնդել էր, որ Հայաստանում կաթի մեկ լիտրն ավելի թանկ է մթերվում, քան Ավստրիայում։

«Հայաստանում 1 լիտր կաթը մթերվում է 160 դրամով, Ավստիայում՝ 140-ով, մեզ մոտ 20 դրամով ավելի թանկ է մթերվում։ Ավստրիայում գյուղատնտեսությամբ զբաղվողները հարուստ են, մեզ մոտ՝ ոչ։ Մեր անասունները միջինը երկու հազար լիտր կաթ են տալիս, իսկ իրենց մոտ՝ տասը հազար լիտր»,- ասել էր նախարարը։

Անասնապահությամբ զբաղվող Յուրի Սողոմոնյանի կարծիքով, սակայն, տարբերությունն ամենևին էլ կաթի արտադրության ծավալի մեջ չէ։ Նրա հաշվարկով՝ կաթի ինքնարժեքը բարձր է, իսկ վերամշակող ընկերությունները ցածր գին են առաջարկում։

«Մի լիտր կաթի վրա ամենաքիչը ծախսում ենք 250-270 դրամ, թեփի մի կիլոգրամն արժե 130 դրամ, դոլարի կուրսի տատանումով պայմանավորված՝ գինը բարձրանում, իջնում  է, իսկ խոտի մեկ հակն արժե 1200 դրամ»,- ծախսերն է թվարկում անասնապահը։

Արդյո՞ք Ավստրիայում կաթն իսկապես ավելի թանկ է մթերվում, քան Հայաստանում։ Ըստ այդ երկրի կաթնամթերքի շուկայի մոնիթորինգ իրականացնող ընկերության հրապարակած տվյալների՝ կաթի մթերման գինը 2024-ին տատանվել է 44-ից 47 եվրոցենտի միջակայքում, որը համարժեք է 180-195 դրամին։ Իսկ մեր հանրապետությունում 1 լիտր կաթի մթերման գինը, ըստ Վիճակագրական կոմիտեի, վերջին 5 տարում տատանվել է 140-220 դրամի սահմաններում։ Բայց միշտ չէ, որ ֆերմերն ինքն է անմիջականորեն կաթը հանձնում վերամշակող ընկերություններին։ Կաթ արտադրողներից շատերը միջնորդավորված են աշխատում վերամշակողների հետ, նրանք կաթն ավելի էժան հանձնում են միջնորդներին, որոնք վերավաճառում են գործարաններին։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը մատնանշում է, որ, այսպես կոչված, միջնորդների ինստիտուտը կաթի շուկայում ներդրվել է 2011-2012 թվականներին: Փորձագետի կարծիքով` միջնորդները խոչընդոտում են այդ ճյուղի զարգացմանը։

«Ոչ բոլոր միջնորդներն են բարեխիղճ, սկսում են ինչ-որ տեղ քանակի մեջ, յուղի մեջ, կոպիտ թող չթվա, խաբել, գյուղացուց ինչ-որ բան կորզել։ Գյուղացին ինքն էլ սկսեց ինչ- որ բաներ խառնել, որ չտուժի, ընդունման-հանձնման օղակը շատ խարխլված վիճակում է»,- նշեց Խաչատուր Պողոսյանը։

Ես գին թելադրող չեմ՝ պնդում է Զովունիում գործող կաթ մթերող ընկերության տնօրեն Սուրեն Պետանյանը։ Ըստ նրա՝ կաթի մթերման գնագոյացման հարցում խաղացողները շարունակում են խոշոր ընկերությունները մնալ, եթե փոքր ձեռնարկությունները խաղի կանոններից դուրս գան, ապրանքը չեն կարողանա վաճառել։ Գործարարն անկեղծանում է՝ ցածր յուղայնությամբ կաթի մթերման դեպքում, ինչպես նաև ձմռանը, երբ կաթի արտադրության ծավալները նվազում են, կաթնամթերք պատրաստելիս կաթի փոշի են օգտագործում, որը ներկրում են Բելառուսից։

Վիճակագրական տվյալները փաստում են՝ վերջին տարիներին կաթի արտադրության ծավալները նվազել են։ 2022 թվականին արտադրվել է ավելի քան  623 հազար տոննա կաթ, որը 2021-ի համեմատ պակաս է 7%-ով։ Անցած տարի Հայաստանում արտադրվել է 509 տոննա կաթ, որը, 2022-ի համեմատ, պակաս է 5,2%-ով։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանի կարծիքով՝ արտադրության ծավալն ավելացնելու համար պետությունը պետք է խրախուսի տեղական կաթնատու ցեղատեսակների ձեռքբերումը, ոչ թե արտերկրից ներկրի տոհմային սորտեր, որոնք մեր երկրի կլիմային համապատասխան չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մանյա Պողոսյան