Աբսուրդ է․ ադրբեջանցիները հայտարարում են՝ իրենք տարածաշրջանի 1-ին քրիստոնյա ժողովուրդն են․ պատմաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

FactorTV-ի տաղավարում զրուցել ենք «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանի հետ։

-Պարոն Ղազարյան, «Գեղարդ» հիմնադրամը ստեղծվեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին։ Այդ նախաձեռնությունը, կարծես, ընդարձակել է իր գործունեությունը․ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կողմից Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար միջազգային համաժողով էր կազմակերպվել, որին մասնակցելու համար Բաքու էր ժամանել Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Ապա «Արևմտյան Ադրբեջանի» մասին հարցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարելի՞ է եզրահանգել, որ Թուրքիան ու Ռուսաստանը աջակցում են Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» թեզին։

– «Արևմտյան Ադրբեջան» թեզը նոր չէ, այն ակտիվացավ 2020 թ․ պատերազմից հետո, երբ նրանք փորձեցին դա բերել քաղաքական դաշտ և ինստիտուցիոնալ մակարդակով մեզ վրա ճնշում գործադրել։ Հարցի արտաքին գործոնի մասով, Թուրքիան միանշանակ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ Թուրքիայի համար սա լավ միջոց է հերթական ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ ՌԴ առումով, գոնե պետական մակարդակով, նրանք այդպիսի հայտարարություն չեն արել ու չեն էլ կարող անել։

-Ադրբեջանը Արցախյան առաջին պատերազմից հետո աշխարհին կարողացավ համոզել, որ Արցախն ադրբեջանական է, իսկ հայերը՝ օկուպանտ։ Եվ 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի լուռ համաձայնության ներքո Ադրբեջանը պատերազմ էր վարում Արցախը վերցնելու համար։ Ժողովրդական խոսքն ասում է՝ կաթիլը քար է ծակում։ Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ Ալիևը ոչ միայն իր հասարակությանը, այլև միջազգային հասարակությանը կկարողանա համոզել, որ Հայաստանի ներկայիս տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է։

– Վտանգը միշտ էլ կա, վտանգը նոր չէ, այն 2020 թվականի պատերազմից հետո է՛լ ավելի ագրեսիվ, հարձակողական բնույթ է ստացել, բայց այնպես չէ, որ մինչ այդ չկար։ Իրենց պետության ստեղծման օրվանից, խոսքը 1918 թվականի մասին է, իրենք և՛ տարածքային, և՛ մշակութային, և՛ բոլոր ուղղություններով նկրտումներ են ունեցել Հայաստանի, հայության և հայկական մշակույթի նկատմամբ։

Իրենք լավ են հասկանում, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզը կեղծիքի վրա են կառուցում։ Այդ կեղծիքի մեջ նրանք բավականին մեծ գումարներ են ներդրել։ Այդ կեղծիքն ունի կոնկրետ քաղաքական կոնտեքստ, ու դա իրենց քաղաքական դիվիդենտներ է բերում։

– Չե՞ք սպասում, որ աբսուրդը մի օր կարող է հասնել նրան, որ ադրբեջանցիները հայտարարեն, որ իրենք աշխարհում առաջին պետությունն են, որ քրիստոնեությունն ընդունել են, որպես պետական կրոն։

– Աբսուրդն արդեն հասել է դրան։ Դա նորություն չէ։ Քանի որ Աղվանքը ու աղվաններին հայտարարում են իրենց նախնիներ, իսկ Աղվանք պետությունը առաջիններից մեկն էր, իհարկե, Մեծ Հայքից ու Վիրքից հետո, որ ընդունեց քրիստոնեությունը։ Գրիգոր Լուսավորչի թոռը Աղվանքում քրիստոնեություն տարածեց, այ այդ հիմքի վրա իրենք հայտարարում են, որ, այո՛, «մենք տարածաշրջանում առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք»։ Ասում են՝ «չնայած մենք հիմա քրիստոնյա չենք, հա ինչ, ժամանակի ընթացքում մեր նախնիները արաբական նվաճումների ֆոնին գերադասեցին իսլամ ընդունել»։ Քրիստոնեության ակունքները իրենք նորից իրենց կողմ են տանում, դա նոր չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան