Սիրիայում Սուրբ Ծննդյան տոնածառի հրկիզումից հետո բողոքի ցույցեր են սկսվել

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում բողոքի ցույցեր են սկսվել Համա քաղաքի մոտ տոնածառը հրկիզելու պատճառով։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված զինված անձինք հրկիզում ծառը, որը տեղադրված է Սիրիայի կենտրոնական Սուքայլաբիահ քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ մեծամասնություն կազմում են քրիստոնյաները, գրում է BBC-ն։

Հիմնական իսլամիստական ​​խմբակցությունը, որը գլխավորել է նախագահ Բաշար Ասադին տապալած ապստամբությունը, ասել է, որ հրկիզման համար պատասխանատու անձինք օտարերկրյա զինյալներ են և ձերբակալվել են, և որ ծառն արագորեն կվերանորոգվի:

Հազարավոր ցուցարարներ ամբողջ երկրում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նոր իսլամիստ ղեկավարներից պաշտպանել կրոնական փոքրամասնություններին:

Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում ցուցարարները կրել են խաչ և սիրիական դրոշներ՝ վանկարկելով «մեր հոգիները կզոհաբերենք մեզ համար»։

«Եթե մեզ թույլ չեն տա ապրել մեր քրիստոնեական հավատքին համապատասխան մեր երկրում, ինչպես նախկինում, ապա մենք այլևս այստեղ տեղ չունենք»,- AFP-ին ասել է Ժորժ անունով ցուցարարը:

Սիրիայում ապրում են բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբեր, այդ թվում՝ հայեր, ասորիներ, տարբեր հարանվանության քրիստոնյաներ, քրդեր, դրուզներ, ալևի շիաներ և արաբ սուննիներ։ Վերջինները կազմում են մահմեդական բնակչության մեծամասնությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի