Թուրքիան հայտնում է, որ Ասադի տապալումից հետո ավելի քան 25,000 սիրիացիներ վերադարձել են հայրենիք

Լուրեր

26.05.2026 | 15:00
Թույլատրելի՞ է «սատկացնելու», «կզացնելու» մասին խոսույթը. Նիկոլ Փաշինյանի ելույթների առնչությամբ Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել
26.05.2026 | 14:54
«ԱՊՀ-ն առանց ուշադրության չի թողնի ՀՀ-ում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը»․ Լեբեդև
26.05.2026 | 14:45
Ծիծեռնակաբերդի խճուղու տարածքի օտարման գործով նախկին պաշտոնյաներ են մեղադրվում
26.05.2026 | 14:34
Հայ հեծանվորդը հաղթել է միջազգային մրցաշարում
26.05.2026 | 14:22
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար
26.05.2026 | 14:14
«Նյու Յորք Նիքսը» 1999-ից հետո առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 14:00
Միրզոյանը այսօր և վաղը արձակուրդում չէ․ նա կդիմավորի ԱՄՆ պետքարտուղարին
26.05.2026 | 13:49
Ռուբիոյի այցը և մոդուլային ատոմակայանի շուրջ քննարկումները․ ինչ պետք է իմանալ
26.05.2026 | 13:36
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ
26.05.2026 | 13:27
Հարի Քեյնը կարժանանա «Ոսկե խաղակոշիկին»․ անգլիացու բոլոր գոլերը՝ մեկ տեսաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 13:19
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը դեռևս հնարավոր է՝ չնայած ԱՄՆ-ի նոր հարվածներին
26.05.2026 | 13:10
Նավթի գները նվազել են
26.05.2026 | 12:59
Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի վրա․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորել
26.05.2026 | 12:50
Շոյգուն հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը «պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից»
26.05.2026 | 12:43
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 25,000 սիրիացիներ Թուրքիայից վերադարձել են հայրենիք այն բանից հետո, երբ Բաշար Ասադը տապալվեց ընդդիմադիր ապստամբ խմբավորումների կողմից՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) գլխավորությամբ։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Al Arabiya-ն։

Ըստ AFP-ի՝ Թուրքիայում բնակվում են շուրջ երեք միլիոն փախստականներ, որոնք փախել են Սիրիայում 2011 թվականին բռնկված քաղաքացիական պատերազմից, և որոնց ներկայությունը երկրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության գլխավոր խնդիրներից է։

«Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է Ալի Երլիքայան։

Անկարան սերտ կապի մեջ է Սիրիայի նոր իշխանությունների հետ և այժմ կենտրոնանում է սիրիացի փախստականների կամավոր վերադարձի վրա՝ հուսալով, որ Դամասկոսում իշխանության փոփոխությունը թույլ կտա նրանցից շատերին վերադառնալ հայրենիք: Նշվում է, որ Դամասկոսում և Հալեպում Թուրքիայի դեսպանատանն ու հյուպատոսարանում ստեղծվելու է միգրացիոն գրասենյակ՝ վերադարձած սիրիացիների հաշվառումն իրականացնելու համար։

Հավելենք, որ Սիրիայում Ասադի իշխանության տապալումից հետո Թուրքիան 12 տարի անց վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի