Զուրաբիշվիլին սպառնացել է տապալել «Վրացական երազանքը», եթե նոր ընտրություններ չանցկացվեն

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախազգուշացրել է «ռեժիմի հնարավոր տապալման» մասին, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը չհաջողվի ընդդիմության հետ համաձայնության գալ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Պետության ղեկավարի տեսաուղերձը հրապարակել է տեղական Interpressnews-ը։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ ճգնաժամը կանխելու օրինական ուղիները սպառվել են։ Նա ասել է, որ դատարաններն արդյունք չեն տվել, քանի որ իրավական համակարգը թերի է: Նախագահը նշել է նաև, որ Սահմանադրական դատարանը չի քննարկել «Վրացական երազանքի» հաղթանակի վերաբերյալ հայցը՝ ստեղծելով «հակասահմանադրական իրավիճակ»։

Զուրաբիշվիլին կարծում է, որ միակ ելքը նոր ընտրություններն են, որոնք պետք է անցկացվեն մինչև դեկտեմբերի 29-ը։ Նա դա անվանել է ժողովրդի, ընդդիմության և իր պահանջը։

«Ռեժիմը ինքնին փլուզվում է, դրան ոչ ոք չի մասնակցում։ Դա իշխանություն ունեցողների մեղքն է, քանի որ նրանք ժամանակին ուշքի չեն եկել»,- ասել է Վրաստաբւ նախագահը։

Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Դեկտեմբերի 14-ին էլ Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ընտրիչների կոլեգիան հաղթող ճանաչեց նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Ղավելաշվիլիին։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Զուրաբիշվիլիին սպառնացել է բանտարկությամբ, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա չհեռանա նախագահական նստավայրից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի