ԱՄՆ ներկայիս վարչակազմը նպատակ ունի ամեն կերպ վնասել Բաքվի հետ հարաբերություններին․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանատանը

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ ուղղված ադրբեջանական պետական AZTV-իի հաղորդման ընթացքում հնչեցված մեղադրանքների։

«Եթե դիտարկենք այս ամենն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախկին սադրիչ մեկնաբանությունները, ապա ապշեցուցիչը մամուլի ազատության նկատմամբ անհանդուրժողականությունն է ամերիկյան կողմից, որն իրեն ներկայացնում է որպես խոսքի ազատության պաշտպան։ Թվում է, թե ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամեն կերպ նպատակ ունի վնասել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ կենտրոնանալով մտացածին և առասպելական պնդումների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հավելենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը վերջին շրջանում ակտիվորեն արձագանքում է Բաքվից հնչող տարատեսակ մեղադրանքներին։ Դեկտեմբերի 16-ին AZTV-ն հեռարձակել էր Ադրբեջանի դեմ ԱՄՆ-ի «դիվերսիոն» գործունեության մասին ռեպորտաժ՝ պնդմամբ, թե «Բայդենի վարչակազմը, ապրելով իր վերջին օրերը», օգտագործում է մարդու իրավունքների գործոնը Ադրբեջանի վրա հարձակվելու համար՝ դրսևորելով «վախկոտություն»։

Այս առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դեկտեմբերի 19-ին սոցցանցերի իր էջում պատասխան էր հրապարակել. «Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ կառավարության կողմից իրականացվող ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է՝ կառավարության ճնշումը ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Փաստ է, որ գրեթե երեք տասնյակ լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են 2023 թվականի նոյեմբերից։ Արդյո՞ք «վախկոտություն» է հարցնել, թե ինչու: Թե՞ այստեղ իրական «վախկոտ» արարքը ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է։ Մեդիագրագիտության շաբաթ է, մի՛ մոռացեք փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել տեղեկատվության աղբյուրները և զգոն լինել՝ մոլորության մեջ չընկնելու համար»։

Էմմա Չոբանյան