Կասեցվել է 15 ավտոլվացման կետի գործունեություն. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում շարունակում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։
«Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է տարբեր Ա/Ձ-երի ու Ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։ Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։
Միջոցառումները շարունակվում են։
Փաշինյանի հանձնարարականի հետքերով․ ԲՏԸՄ-ն 5 ավտոլվացման կետի գործունեություն է կասեցրել