Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչությունը թույլատրել է կրոնական բազմակնությունը

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ մահմեդականների հոգևոր վարչության ուլեմների (աստվածաբան գիտնականներ) խորհուրդը ՌԴ-ի մահմեդականներին թույլատրել է մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել ՝ բոլոր կանանց նկատմամբ ամուսնու արդար և հավասար վերաբերմունքի պայմանով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Դումայի խորհրդի փոխնախագահ, Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը:

«Որոշում է կայացվել տղամարդու կողմից միաժամանակ երկրորդ, երրորդ կամ նույնիսկ չորրորդ կրոնական ամուսնություն կնքելու հնարավորության մասին։ Դա թույլատրվում է, եթե առկա է կնոջ առողջական վիճակի, վերարտադրողական տարիքի ավարտի կամ, ասենք, կնոջ սեռական անհամատեղելիության և այլ օբյեկտիվ պատճառներով ծննդաբերելու անկարողություն։ Հաշվի է առնվում նաև այն դեպքը, երբ կողակիցը երեխաներ չի ցանկանում ունենալ», – ասել է Ալյաուտդինովը։

«Այն դրսևորվում է բոլոր կանանց համարժեք նյութական ապահովման, նրանցից յուրաքանչյուրին առանձին բնակարան տրամադրելու, ամուսնու և իր բոլոր կանանց հետ հավասար ժամանակ անցկացնելու մեջ ՝ նրանց հետ պայմանավորվածությամբ սահմանված հերթականությամբ։ Եթե այդ պայմանները չեն պահպանվում, ապա տղամարդուն չի թույլատրվում բազմակնություն», – հավելել է մուֆթին։ Ամուսնացած տղամարդը  պետք է իր կնոջը տեղեկացնի մեկ այլ կնոջ հետ նոր ամուսնություն կնքելու մտադրության մասին:

«Անթույլատրելի է թաքցնել կնոջ առկայությունը։ Եթե նա (երկրորդ կինը – խմբ.) տեղյակ չի պահվել այդ մասին և պատրաստ չէ համակերպվել դրա հետ, ապա իրավունք ունի պահանջել դադարեցնել իր նիկախը (պսակադրությունը Իսլամական նորմերով – խմբ.)», – հավելել է Ալյաուտդինովը։

Ամուսնացած տղամարդը ևս մեկ կրոնական ամուսնություն կնքելիս պարտավոր կլինի որդեգրել բոլոր երեխաներին, ինչպես նաև նոտարական կարգով կտակ ձևակերպել: