Հութիները գերձայնային հրթիռներով հարվածել են Թել Ավիվի ռազմական օբյեկտներին

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Եմենի «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը երկու գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ, ասել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հարձակումն իրականացվել է Պաղեստին-2 հրթիռներով,  շարժման ներկայացուցչին հղումով հայտնում է Կոմերսանտը։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ երկու «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով հարձակվելով Յաֆֆոյի շրջանում երկու կարևոր ռազմական օբյեկտների վրա … Գործողությունը հասել է իր նպատակներին», – հաղորդում է հութիների Telegram ալիքը:

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը Եմենից հրթիռ է արձակվել Թել Ավիվի ուղղությամբ և որսացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Մինչ այս հութիները հայտնել էին դեկտեմբերի 16-ին Թել Ավիվի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են այն նախքան հրեական պետության տարածք հասնելը։ Հութիները հարձակվում են Իսրայելի և նրա հետ կապված նավերի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության և ի աջակցություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման: Դեկտեմբերի 1-ին խումբը հայտարարել է Ադենի ծոցում և Արաբական ծովում ամերիկյան կործանիչի և երեք ամերիկյան նավերի վրա հարձակման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի