Սուդանը հրաժարվել է իր տարածքում ՌԴ ռազմածովային բազա տեղակայել․ МТ

Լուրեր

20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
Բոլորը

Ռուսաստանը շարունակում է Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու փորձերը, սակայն դեռ չի հաջողվում հասնել այդ նպատակին։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, գրել է Moscow Times-ը։ Պարբերականը, վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակցին, հայտնում է, որ ռազմածովային բազայի կառուցման շուրջ համաձայնության գալու համար Ռուսաստանի Դաշնությունը տեղի իշխանություններին առաջարկել է ժամանակակից C-400 զենիթահրթիռային համակարգ (SAM) ,սակայն առաջարկը մերժվել է Սուդանի կողմից՝ վախենալով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների բացասական արձագանքից։ Սուդանի հետախուզության աշխատակցի խոսքերը հաստատել են նաև ամերիկացի երկու պաշտոնյաներ, պարզաբանում է MT-ն։

Նոր ռազմածովային բազայի ձեռքբերումը Ռուսաստանի համար հատկապես կարևոր է դառնում Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո, որտեղ նա կարող է կորցնել իր հենակետերը Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման պատճառով:
Չնայած դրան՝ ըստ  MT-ի, երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել ռուսական զենք և նավթամթերք գնելու վերաբերյալ։ Մասնավորապես, յոթամսյա դադարից հետո վառելիքի մատակարարումները վերսկսվել են. ապրիլից հոկտեմբեր Ռուսաստանը Սուդան է արտահանել 2,8 մլն բարել դիզելային վառելիք և բենզին, որը կազմել է Սուդանի ներմուծման գրեթե կեսը։

Պորտ Սուդանում ռուսական ռազմածովային բազայի կառուցման հարցը քննարկվել է դեռ 2019 թվականին, և երկրները կնքել են համապատասխան համաձայնագիր։ Սակայն երկրում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո այն այդպես էլ չի վավերացվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի