Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն․ Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հովսեփ Աղազարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից, այս մասին Factor.am-ին հայտնեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ այն մասին, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարզաբանել էր, որ Աղազարյանը հեռացվել է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» պատճառներով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը մերժել է Փաշինյանի խնդրանքը։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն: Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարամյանը ստում է: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը): Քյարամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Մանյա Պողոսյան