Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կապերն ամրապնդելու հեռանկարները

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը մշակույթի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում:

«Մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։ Մենք արդեն իսկ համատեղ աշխատում ենք տարբեր ուղղություններով, և երկու երկրների միջև ստորագրված համագործակցային մի շարք փաստաթղթեր զարկ են տալու նոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ընդհանուր արժեքները պահպանելու հանձնառություն ունեն: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների մշակութային կառույցների համատեղ աշխատանքների խրախուսումը, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացումը:

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ մշակութային հարաբերությունների ամրապնդումը կնպաստի այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, և մենք ուրախ ենք տարբեր ուղղություններով մշտապես համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին:

Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի համագործակցության օրակարգում նախարարները մասնավորապես քննարկել են Երևանում և Թեհրանում մշակութային ժառանգության օրերի անցկացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ: