ԵՄ-ն կվերսկսի իր ներկայացուցչության աշխատանքը Սիրիայում

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը պատրաստ է վերսկսել Դամասկոսում իր դիվանագիտական առաքելության լիարժեք գործունեությունը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։ Նախօրեին Սիրիայի մայրաքաղաք էին ժամանել եվրոպացի դիվանագետները՝ կապ հաստատելու սիրիական նոր իշխանությունների հետ։

«Մենք պատրաստ ենք վերսկսել մեր պատվիրակության աշխատանքը, որը հանդիսանում է եվրոպական դեսպանատունը, և ցանկանում ենք, որ այն աշխատի ամբողջ հզորությամբ»,- ասել է Կայա Կալլասը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում նա պարզաբանել է, որ ԵՄ առաքելությունը պետք է աշխատի երկրում «կառուցողական երկխոսություն վարելու և տեղից տեղեկատվություն ստանալու համար»։ Մինչդեռ, ըստ Կալլասի, Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կքննարկվի ԵՄ երկրների կողմից՝ Արաբական Հանրապետությունում «իշխանության խաղաղ փոխանցման» պայմանով։

Սիրիայում ԵՄ առաքելությունը դադարեցրել է գործունեությունը 2012 թվականին՝ երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այժմ ԵՄ-ն կապեր է հաստատում Սիրիայի նոր ղեկավարության հետ, որը տապալեց Բաշար Ասադին։ Դեկտեմբերի 16-ին դիվանագետները Սիրիայի համար պատասխանատու գերմանացի դիվանագետ Մայքլ Օհնմախտի գլխավորությամբ ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի