ԵՄ-ն հավելյալ մեկ միլիարդ եվրո է տրամադրում Թուրքիային՝ սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու համար

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիային լրացուցիչ մեկ միլիարդ եվրո (1,05 միլիարդ դոլար) ֆինանսավորում է տրամադրել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար, որոնց նա ընդունում է, գրում է AFP-ն։

«2024 թվականի համար հավելյալ մեկ միլիարդ եվրոն ճանապարհին է»,- ասել է նա Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ միջոցները կաջակցեն Թուրքիայում փախստականների առողջապահական և կրթական կարիքներին և «կնպաստեն միգրացիային ու սահմանների կառավարմանը, ներառյալ՝ սիրիացի փախստականների կամավոր վերադարձին»։

Թուրքիան հյուրընկալում է մոտ երեք միլիոն փախստականների՝ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ Անկարան հուսով է, որ Դամասկոսում իշխանության փոփոխությունը թույլ կտա նրանցից շատերին վերադառնալ հայրենիք:

«Քանի որ իրադարձությունները զարգանում են տեղում, մենք կարող ենք այս մեկ միլիարդը հարմարեցնել նոր կարիքներին, որոնք կարող են առաջանալ Սիրիայում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ասադի տապալումից մի քանի օր անց Թուրքիան արագորեն սկսեց զգալիորեն ընդլայնել իր սահմանային անցման կարողությունները՝ թույլ տալու փախստականներին վերադառնալ հայրենիք: 2012 թվականից ի վեր Եվրամիությունը մոտ 10 միլիարդ եվրոյի ֆինանսավորում է տրամադրել Թուրքիային՝ միգրացիայի հարցում Անկարային աջակցելու համար։ 2016 թվականին Անկարան և Բրյուսելը ստորագրել էին վիճելի համաձայնագիրը, որով ԵՄ-ն համաձայնել էր գումար առաջարկել Թուրքիային՝ Եվրոպա ժամանող բոլոր անօրինական միգրանտներին հետ վերցնելու դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի