Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշել հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես խոսվեց 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցերի մասին։ Վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՀԿԵ գլխավոր տնօրենը վրացի գործընկեր Դավիթ Փերաձեին պարգևատրել է «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով արդյունավետ գործակցության համար: Բացի այդ, «ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի, աննախադեպ աջակցության և ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ համակարգված համատեղ աշխատանքի համար ՀԿԵ «Փոխօգնության» շքանշանով պարգևատրվել են «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարներ և մեքենավարների օգնականներ։

«ՀԿԵ»-ն ընդգծում է Վրաստանի երկաթուղայինների ցուցաբերած օգնության կարևորությունը և իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում «Վրացական երկաթուղու» ղեկավարությանը, ինչպես նաև ողջ անձնակազմին: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Լոռու մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը փաստացիորեն հաստատեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունները», – նշել է Ալեքսեյ Մելնիկովը։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են 2024 թվականին երկու ընկերությունների փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային փոխադրումների կազմակերպման, 2025 թվականին միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործման և հաջորդ տարվա ամառային սեզոնին ուղևորափոխադրումների կազմակերպման հարցերը։

Քննարկման ընթացքում խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են համատեղ երկկողմ աշխատանքը շարունակելու, երկաթուղիների շահագործման բարելավմանն ուղղված գործընկերային հարաբերությունների զարգացման մտադրությունները: Կողմերը նաև պայմանավորվել են 2025 թվականի համար պահպանել համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերը, որոնք գործում էին 2024 թվականին։ Վրացական կողմը նաև տեղեկացրել է հայ գործընկերներին, որ ներդրման գործընթացում է գտնվում «Օրիոն 2» տոմսերի վաճառքի նոր ծրագիրը, որի համատեղ փորձնական շահագործումը կսկսվի 2025 թվականի ապրիլին: