Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կարող են պայմանավորվել պատանդների վերաբերյալ մինչև դեկտեմբերի վերջ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը և Իսրայելի իշխանությունները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների ազատ արձակման շուրջ մինչև այս ամսվա վերջ, հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իսրայելական Ynet պորտալն իր հերթին մանրամասնում է, որ ներկայում քննարկվում է պատանդների թիվը, ովքեր կարող են ազատ արձակվել։

Al Hadath-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին տեղի կունենա Իսրայելի և Եգիպտոսի պաշտոնյաների հանդիպումը՝ Գազայի հատվածում իրավիճակի շուրջ համաձայնագրի հետ կապված մի քանի հարցերի լուծման համար։ Երկու կետ մնում է չլուծված, դրանց մանրամասները չեն հաղորդվում։

Սուրբ Ծննդին մոտ մի քանի օրով հրադադար է սպասվում պատանդների առաջին խմբի ազատումից հետո։ Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ համաձայնեցված է իսրայելցի կին բանտարկյալների ցուցակը, որոնք կարող են առաջինն ազատ արձակվել։

Ynet-ը հաստատել է, որ կողմերը նպատակ ունեն համաձայնության գալ դեկտեմբերին։ Ըստ պորտալի աղբյուրի՝ «համաձայնագրի բոլոր մանրամասներն արդեն պարզ են», սակայն հիմնական վեճը վերաբերում է պատանդների թվին, որոնք ազատ կարձակվեն առաջին փուլում։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել առևանգվածներից մի քանիսին, մինչդեռ Իսրայելը պահանջում է նրանց թիվը գրեթե կրկնապատկել:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի