ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:

«Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ:

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարվա առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2025թ. լի լինի երջանկությամբ, սիրով և մեծ ձեռքբերումներով»,- ասել է Կարապետյանը:

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն: