Վաղը Երևանում կայանալիք  հայ-հունական  միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին արձանագրություն է ստորագրվելու

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին նախարարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների կառավարությունները քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն են դրսևորում զարգացնելու միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Զրուցակիցներն արձանագրել են, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համատեղ արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել վաղը կայանալիք համատեղ նիստի ավարտին, ինչը, վստահաբար, նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ միաժամանակ դառնալով տնտեսական կարևոր հարթակ հայ-հունական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված Հայաստան-Հունաստան ջերմ և վստահելի հարաբերությունների ներկայիս մակարդակից՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը և առկա ներուժն ամբողջապես իրացնելու ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Անդրադարձ է կատարվել նաև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը: