Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում լոգանք են ընդունում ննջասենյակում, խոզանակները կեղտոտ են, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա․ ՄԻՊ

Լուրեր

16.12.2024 | 15:37
Քննարկել են ոսկերչության ոլորտում հայ-իրանական համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման հնարավորությունները
16.12.2024 | 15:28
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
16.12.2024 | 15:20
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները
16.12.2024 | 15:18
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ
16.12.2024 | 15:09
Եվրոպացի դիվանագետները կայցելեն Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ կապ հաստատելու
16.12.2024 | 15:05
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.12.2024 | 15:00
Հնդկաստանը Բաքվին զենք չի տվել, «Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիներն ազատ են արձակվել․ ԼՈՒՐԵՐ
16.12.2024 | 14:53
Երկամարտի մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունից
16.12.2024 | 14:44
Կալլասը հայտնել է Վրաստանի դեմ պատժամիջոցների և առանց վիզայի ռեժիմի սահմանափակման քննարկման մասին
16.12.2024 | 14:39
Ադրբեջանում ծայրահեղական խմբավորում է հայտնաբերվել, որը դիվերսիաներ է ծրագրել պետական կառույցների դեմ
16.12.2024 | 14:33
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր
16.12.2024 | 14:27
Կիևը Կուրսկի ուղղությամբ զոհված տասնյակ ռուսների լուսանկարներ է ցուցադրել, որոնց թվում նաև հյուսիսկորեացիներ կան
16.12.2024 | 14:18
Երևանում երեկոյան տեղումներ են սպասվում
16.12.2024 | 14:09
Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում․ պաշտպանական թիմը՝ կեղծ մեղադրանքների առաջադրման մասին
16.12.2024 | 14:03
Մայոտ արշիպելագում փոթորկի հետևանքով զոհերի թիվը կարող է հազարների հասնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն)։

ՄԻՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

«Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:

Մասնավորապես, արձանագրվել է՝

-Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:

– Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:
– Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։
– Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։
– Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։
– Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։
– Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։
– Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։
– Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
– Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:
– Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։
– Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։
– Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։
– Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։
– Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։

– Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: