ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը։ Այս մասին հայտնում են Կանանց աջակցման կենտրոնից։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը, ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր:

Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։

Ըստ վճռի՝ քրեական դատավարության տարբեր փուլերում իշխանությունները մնացել են բացարձակապես պասիվ և չեն ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ դիմողի նկատմամբ բռնության հետագա դեպքերը կանխելու համար։

Ըստ ՄԻԵԴ-ի ՝ 2013 թվականի մայիսին և հունիսին դիմումատուի նախկին ամուսինը՝ Ս.Խ.-ն, եկել է տուն և հարձակվել նրա վրա՝ պատճառելով մի շարք մարմնական վնասվածքներ։ Վերջին դեպքից հետո Հասմիկ Խաչատրյանը բուժօգնություն է ստացել հիվանդանոցում, որը վնասվածքների մասին հայտնել է Երևանի ոստիկանություն։ Դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է, որ Հասմիկ Խաչատրյանը ամուսնու կողմից ծեծի արդյունքում ստացել է ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք և ձախ թևի և ազդրի կապտուկներ, որոնք առաջացել են կոշտ բութ առարկայով հարվածներից:

Այնուհետև, 2013 թվականի հուլիսին երկու դեպքերի առնչությամբ Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Կրկնակի դատաբժշկական փորձաքննությամբ, բացի նախկինում հայտնաբերված վնասվածքներից, պարզվել են նրա գլխի, ձախ դաստակի և ոտքի ստորին հատվածի բազմաթիվ վնասվածքներ:

2013 թվականի հոկտեմբերին հայտատուն ընդհատել է պաշտոնական առերեսումը Ս.Խ.-ի հետ և լքել անցկացման վայրը, քանի որ Ս.Խ.-ն վիրավորել ու սպառնացել է իրեն։ Այս առնչությամբ նա բողոք է ներկայացրել՝ քրեական հետաքննությունն այլ վայր տեղափոխելու խնդրանքով։

«Մեկ ամիս անց Ս.Խ. նրան հարվածել է այն դպրոցի մոտ, որտեղ սովորել է նրանց դուստրը, անպարկեշտ խոսքեր է բղավել ու անարգել, սակայն ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել»,- ասված է ՄԻԵԴ-ի վճռում։

Դատաքննության արդյունքում հայցվորի նախկին ամուսինը դատապարտվել է մեկուկես տարի ժամկետով ազատազրկման, որից Ս.Խ-ն. ազատ է արձակվել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ըստ «Համաներման մասին» օրենքի։ Դատաքննության ընթացքում հայտատուն մի քանի ապարդյուն միջնորդություններ է ներկայացրել Ս.Խ.-ին կալանքի տակ պահելու վերաբերյալ քրեական դատավարության ընթացքում իր ոչ պատշաճ պահվածքի, ներառյալ՝ շարունակական ծեծի և ոտնձգությունների, ինչպես նաև իրեն ուղղված սպառնալիքների պատճառով՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատների միջոցով: Նա նաև քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ խնդրելով փոխհատուցել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասները՝ նախկին ամուսնու բռնության հետևանքով առաջացած հուզական և հոգեբանական տառապանքների համար, որոնք եղել են ապարդյուն:

Վերաքննիչ դատարանը բողոքն ուսումնասիրելուց հետո առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել է անփոփոխ։

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է տուժող Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցել 24,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրո՝ կատարված ծախսերի համար:

Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ