ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Եվրահանձնաժողովը հայտարարել է «օդային կամուրջ» օպերացիայի մեկնարկի մասին, որը սկզբնական 50 տոննա առողջապահական պաշարներ կհասցնի Սիրիա հարևան Թուրքիայի տարածքով: Դուբայում ԵՄ պահեստներից ապրանքները կուղարկվեն Ադանա՝ «մոտ օրերս» Սիրիայում բաշխվելու համար, գրում է AFP-ն։

Եվս 46 տոննա օգնության պարագաներ Դանիայում ԵՄ պահեստից բեռնատարով կուղարկվեն Ադանա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Սիրիայում բաշխվելու համար:

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը ասում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, նոր են տեղահանվել Սիրիայում՝ ապստամբների հարձակման մեկնարկից հետո, որի արդյունքում տապալվեց նախագահ Բաշար Ասադը։

Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ ինքը «հետագայում կքննարկի մարդասիրական օգնության առաքման հարցը», երբ հաջորդ երեքշաբթի մեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Քանի որ իրավիճակն այդքան անկայուն է, մեր օգնությունը Սիրիայի ժողովրդին ավելի կարևոր է»,- ասել է նա:

Հանձնաժողովը նշել է, որ մոբիլիզացրել է հավելյալ չորս միլիոն եվրո «ամենահրատապ հումանիտար կարիքները լուծելու համար»՝ այս տարի իր ընդհանուր աջակցությունը հասցնելով 163 միլիոն եվրոյի (170 միլիոն դոլար):

Նոր ֆինանսավորումը կուղղվի առաջին օգնության փաթեթների, առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների, ապաստանի փաթեթների և սանիտարական աջակցության, ինչպես նաև սննդի փաթեթների բաշխմանը Սիրիայի հյուսիսում գտնվող 61,500 մարդկանց:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի