Հայ գրականությունը՝ չինարեն

Լուրեր

30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները: Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։ Այս բոլոր գրքերը ցուցադրվել են Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսում:

«Առաջիկայում հայերեն լույս կտեսնեն Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաք», Լու Սյունի «Պատմվածքներ», Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոցը» և մի շարք այլ գործեր:

2025 թվականին չինարեն հրատարակելու համար չինական կողմն արդեն սկսել է Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ» գրքերի թարգմանության աշխատանքները:

Մինչև 2025 թվականի տարեվերջ հայերեն լույս կտեսնեն Ա Չընի «Ծառերի արքան», Ցաու Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշնի «Ես և երկրի տաճարը» գրքերը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում։

Սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին հայ դասական գրականությանը, իսկ հայ ընթերցողին՝ չինական գրականությանը փոխադարձաբար համակողմանիորեն ծանոթանալու:

2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, համաձայն պայմանավորվածության, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ:

Հուշագրով սահմանված աշխատանքներին հետևելու համար օրերս Հայաստան էր այցելել ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, «Գրանիշ», «Արևիկ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Չինաստանից ժամանած հյուրերն այցելել են նաև Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում է չինարենի խորացված ուսուցում: ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի գրադարանին են նվիրաբերվել հայերենից չինարեն թարգմանված գրքեր: