Թրամփը կարող է Իսրայելին առաջարկել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմն առաջարկել է Իրանին զսպելու ծրագիր, որը կներառի Իսրայելի օդուժի հարվածները Թեհրանի միջուկային օբյեկտներին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այս ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զենքեր», որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները, գրում է պարբերականը։ Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամները դիտարկում են երկու տարբերակ՝ արձագանքելու Իրանի կողմից միջուկային զենքի պոտենցիալ զարգացմանը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։

Առաջինը ներառում է ռազմական ճնշում՝ «ավելի շատ» ամերիկյան զորքեր և տեխնիկա ուղարկելով Մերձավոր Արևելք, զենք վաճառելով Իսրայելին հարվածների համար և խստացնելով Իրանի դեմ պատժամիջոցները, պարբերականին հայտնել են ծրագրին ծանոթ երկու աղբյուրներ:

Երկրորդ տարբերակը «ռազմական ուժի սպառնալիքն» է՝ զուգորդված պատժամիջոցների ավելացման հետ։

Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ անհանգստացած է «իրանական միջուկային բեկումով», գրում է պարբերականը։ ԱՄՆ նորընտիր նախագահը, սակայն, «ցանկանում է իրականացնել մի ծրագիր, որը չի հանգեցնի նոր պատերազմի բռնկման, հատկապես՝ այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերին»։

WSJ-ի տվյալներով՝ Իրանն այժմ ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան՝ մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի