Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը

Լուրեր

26.05.2026 | 14:34
Հայ հեծանվորդը հաղթել է միջազգային մրցաշարում
26.05.2026 | 14:22
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար
26.05.2026 | 14:14
«Նյու Յորք Նիքսը» 1999-ից հետո առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 14:00
Միրզոյանը այսօր և վաղը արձակուրդում չէ․ նա կդիմավորի ԱՄՆ պետքարտուղարին
26.05.2026 | 13:49
Ռուբիոյի այցը և մոդուլային ատոմակայանի շուրջ քննարկումները․ ինչ պետք է իմանալ
26.05.2026 | 13:36
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ
26.05.2026 | 13:27
Հարի Քեյնը կարժանանա «Ոսկե խաղակոշիկին»․ անգլիացու բոլոր գոլերը՝ մեկ տեսաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 13:19
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը դեռևս հնարավոր է՝ չնայած ԱՄՆ-ի նոր հարվածներին
26.05.2026 | 13:10
Նավթի գները նվազել են
26.05.2026 | 12:59
Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի վրա․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորել
26.05.2026 | 12:50
Շոյգուն հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը «պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից»
26.05.2026 | 12:43
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 12:35
Գեղակերտում հավաքի մասնակցելու դիմաց 15 հազար դրամ են բաժանել․ ՆԳՆ
26.05.2026 | 12:26
13 համարի քվեաթերթիկ չի լինի․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը
26.05.2026 | 12:20
Լավրովը հայտարարել է, թե օտարերկրյա դիվանագետները պետք է տարհանվեն Կիևից. ԵՄ-ն արձագանքում է՝ ոչ մի տեղ չի գնում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գյումրիի նախնական քվեարկությանը մասնակցելու համար և շնորհավորել նրանց: «Սա, ըստ էության, նոր փորձ է Հայաստանի Հանրապետության և մեր կուսակցության համար: Միանշանակ է մեր եզրակացությունը, որ այդ փորձը դրական է: Իհարկե, մենք կվերլուծենք նաև տեղի ունեցածը, քվեարկության մանրամասները՝ այն հետագայում ավելի լավարկելու համար: Ուզում եմ նաև մեր գործընկերներին՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին և Արթուր Հովհաննիսյանին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, և իհարկե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, որն անմիջականորեն իրականացրել է քվեարկությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն գյումրեցիներին, ովքեր մասնակցել են նախնական քվեարկությանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են, և իհարկե մասնակցել ցանկացած մյուս անձինք, տեսնեն և իմանան, որ իրենց ձայնը, իրենց քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա: «Ինչպես պայմանավորվել ենք՝ ձեր ներկայությամբ ես նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած մեր գործընկերոջը՝ Սարիկ Մինասյանին, հիմա կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:

Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին շնորհավորել է և մաղթել հաջողություն: Վարչապետի խոսքով՝ նա շատ բարդ իրավիճակում է ստանձնելու Գյումրի համայնքի ղեկավարումը, առաջիկայում էլ ընտրություններ են սպասվում: «Իհարկե, համոզված եմ, որ մեր գործընկերները Ձեզ ամենայն աջակցություն կցուցաբերեն այս հարցում:

Ուզում եմ նաև հետևյալն ընդգծել, որ ըստ էության, մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը, մնացած հատվածների վերաբերյալ արդեն ըստ հետագա քննարկումների որոշումներ կկայացնենք: Իհարկե, ենթադրում եմ, որ պատգամավորները ցուցակում չեն ընդգրկվի, որովհետև հասկանալի է, որ նրանք ընտրությունների արդյունքներում չեն թողնելու իրենց ընթացիկ կարգավիճակը և մասնակցություն ունենան Գյումրիի ավագանիում, բայց մեր մյուս գործընկերները, համաձայն հավաքած ձայների, ցուցակում իրենց տեղը կունենան»,- նշել է երկրի ղեկավարը:

Դավիթ Առուշանյանը նշել է, որ նախնական ընտրությունները Գյումրիի և իրենց քաղաքական թիմի համար փորձառություն էր: «Միանշանակ կարող ենք ասել, որ այն հաջողել է, Գյումրիում ոգևորություն կար, որի արդյունքներն այսօր տեսնում ենք: Շատ լավ կազմակերպված ժողովրդավար գործընթաց էր»,- ասել է Առուշանյանը և շնորհակալություն հայտնել վարչապետին վստահության և Շիրակի մարզպետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Իր հերթին Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման հնարավորության համար: «Շնորհակալություն եմ հայտնում նաև առաջին անգամ անցկացված նախնական քվեարկությանը մասնակից բոլոր գյումրեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն բաժանեցին բոլորիս միջև: Պատասխանատվությունը մեծ է և գյումրեցուն վայել արժանապատվությամբ պատրաստ եմ իրականացնել բոլոր ծրագրերը»,- նշել է Սարիկ Մինասյանը:

Նախնական քվեարկության մյուս մասնակիցները ևս կարևորել են Գյումրիում նման գործընթացի իրականացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Սարիկ Մինասյանին՝ քաղաքի կառավարման գործընթացում:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը: