Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Time ամսագիրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել։ Ամսագրի գլխավոր խմբագիր Սեմ Ջեյքոբսը նշել է, որ խմբագիրներն ընտրել են Թրամփին որպես տարվա մարդ, քանի որ «նա կազմակերպել է պատմական վերադարձ, այն պատճառով, որ նա դարձել է քաղաքական վերադասավորումների շարժիչ ուժը, որը տեղի է ունենում սերնդի ընթացքում մեկ անգամ, նաև այն պատճառով, որ նա փոխել է ամերիկյան արտադրությունը և Ամերիկայի դերն աշխարհում»:

Բացի ԱՄՆ նորընտիր նախագահից՝ «տարվա մարդ» կոչմանն առաջադրվել են նաև ռուս հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, գործարար Իլոն Մասկը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և այլք։

Թրամփը Time-ի կողմից «տարվա մարդ» էր ճանաչվել նաև 2016 թվականին, երբ առաջին անգամ հաղթել էր  ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Նշվում է, որ Թրամփը ծրագրում է հնչեցնել Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացման զանգը՝ նշելու ամսագրի «Տարվա մարդ» հայտարարության հրապարակումը։

Time-ը 2023 թվականին «տարվա մարդ» էր ճանաչել ամերիկացի աստղ Թեյլոր Սվիֆթին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի