26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար

Լուրեր

06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Factor.am-ը գրել էր, որ քաղաքապետարանը 9 ավիատոմս է ձեռք բերել 12 միլիոն 465 հազար դրամով։ Ավիատոմսերից 8-ը էկոնոմ դասի են եղել, 1-ը՝ բիզնես դասի, որն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքան է կազմել պատվիրակության այցի ընդհանուր բյուջեն։
Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի՝ բյուջեն 26 միլիոն 148 հազար դրամ է կազմել, որից 12 միլիոն 465 հազարն ավիատոմսերի գումարն է, 4 միլիոն 723 հազարը՝ գիշերակացի, 3 միլիոն վաթսունինը հազարը՝ օրապահիկի, 5 միլիոն 891 հազարը՝ ներկայացուցչական այլ ծախսերի։

Մենք նաև գրել էինք, որ ավիատոմսերի գնման 12 միլիոն 465 հազար դրամ արժողությամբ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել էր «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ՝ առանց մրցույթի։

Ինչո՞ւ առանց մրցույթի և ինչո՞ւ այդ ընկերությունից՝ քաղաքապետարանից պարզաբանել են․

«Երևանի քաղաքապետարանի կողմից ավիատոմսերը օրենսդրական պահանջների համաձայն ձեռք են բերվում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին տրամադրված «govtravel.am» էլեկտրոնային հարթակի միջոցով: Հաշվի առնելով այն փաստը, որ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից այդ պահի դրությամբ չեն տրամադրվել ավիատոմսերի տնտեսապես շահավետ նախընտրելի տարբերակներ, ինչպես նաև չի տրամադրվել բիզնես դասի ավիատոմս, ուստի, հիմք ընդունելով իրավական կարգավորումները, «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ավիատոմսերի տրամադրման ծառայության պայմանագիր, որի արժեքը կազմել է 12465000 ՀՀ դրամ»,- հայտնել են քաղաքապետարանից։

Իսկ ինչո՞ւ է կարևոր եղել բիզնես դասի ավիատոմսի ձեռքբերումը, ինչո՞ւ բոլոր ավիատոմսերը չեն եղել էկոնոմ դասի․ քաղաքապետարանը բավարարվել է հետևյալ հակիրճ պատասխանով․ «Հիմք ընդունելով իրավական կարգավորումները՝ ձեռք է բերվել բիզնես դասի 1 ավիատոմս»։

Թե իրավական ո՞ր կարգավորումների մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Նշենք, որ բիզնես դասով է մեկնել պատվիրակությունը գլխավորած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պատվիրակության մյուս 8 անդամները՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և քաղաքապետարանի աշխատակազմի անդամները մեկնել են էկոնոմ դասով։

Գործողումից հետո Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Տիգրան Ավինյանն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին, համաձայնություն է ձեռք բերվել, որ տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։

Արփի Հակոբյան