ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Ռուս դիպուկահարները շարունակում են հազարավոր հրազեն և միլիոնավոր փամփուշտներ ստանալ արևմտյան երկրներից՝ չնայած Ռուսաստանի դեմ սահմանված զենքի էմբարգոյին, որը գործում է դեռևս 2014 թվականից: Ըստ The Insider-ի հետաքննության, որն իրականացվել է չեխական Investigace.cz-ի, իտալական IrpiMedia-ի և ղազախական Vlast.kz-ի հետ համատեղ, զենքերը մատակարարվում են Ռուսաստանի հարևան երկրների միջոցով, գրում է Meduza-ն։

Հետաքննության հեղինակները պարզել են, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերությունները վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան։ Այսպես, ըստ UN Comtrade-ի՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ղրղզստան արտահանումը 2020-2023 թվականներին աճել է 2,5 անգամ՝ 19,556 միավոր զենքից հասնելով 53,211-ի։

Նշվում է, որ Իտալիայից Հայաստան հրացանների և որսորդական հրացանների արտահանումը չորս տարվա ընթացքում աճել է գրեթե 30 անգամ՝ 2019 թվականին 68-ից հասնելով 1862-ի 2023 թվականին։

Ղրղզստանը, որը 2020 և 2021 թվականներին Իտալիայից զենք չի գնել, 2022 թվականին ստացել է 882 միավոր, իսկ 2023 թվականին՝ 4,434: Թուրքիայից Վրաստան զենքի արտահանումը 2019 թվականին 8,426 միավորից աճել է մինչև 18,843-ի՝ 2023 թվականին:

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստանի հետ կապված զենքի խոշորագույն եվրոպական արտադրողը Լյուքսեմբուրգյան Beretta հոլդինգն է։ 2024 թվականի հունիսին Ռուսաստանի զենքի մատակարար Beretta-ն ընդգրկվել է ԱՄՆ գանձապետարանի SDN-ի ցուցակում, մինչդեռ Beretta հոլդինգը, չնայած պատժամիջոցներին, շարունակում է մնալ ռուսական ընկերության հիմնական սեփականատերը։

Դիպուկահար զենքի և որսորդական հրացանների այլ մատակարարներ, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ռուսաստան, ներառում են ABF զենքի խանութը ԱՄՆ Կոլորադո նահանգում: Ըստ մաքսային տվյալների, որոնք մեջբերում է The Insider-ը, 2022-2023 թվականներին ընկերությունը Ղազախստանին մատակարարել է 53 հրացան Accuracy International, Cadex Defense, FN Herstal, Patriot Ordnance Factory և Proof Research ընկերություններից։ Ղազախստանում այդ զենքերի վաճառքի վերաբերյալ տվյալներ չկան, սակայն նշված ապրանքանիշերից առնվազն երկուսը կարելի է գտնել ռուսական ընկերությունում, որը նախկինում համագործակցել է ABF-ի հետ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ շատ ռուս դիպուկահարներ շարունակում են ռուսական զենքի փոխարեն օգտագործել արևմտյան զենք և զինամթերք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի