Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից

Լուրեր

16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:46
Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
16.02.2026 | 16:38
Ես ձեր նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրն անջատում․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:30
Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը տեղեկացրել է «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին՝ ընդգծելով Հայաստանի վերազինման բացասական ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի  տարածած հաղորդագրությունում։

Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա՝ Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Թուրքական պատվիրակությանն ընդունել են նաև Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-գնդապետ Բահթիյար Էրսայը։ Վերջինը, ի դեպ, Թուրքիայի ԶՈՒ գեներալ է։

Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է փորձի փոխանակման և զորքերի համակարգման ապահովման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի