Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Լուրեր

20.07.2026 | 02:02
Իսպանիան հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն  Բայրամովը։

Նա նշել է,որ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 17 հոդվածից և նախաբանից։

«Նախաբանի տեքստը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են, իսկ 2 կետում մենք բաց հարցեր ունենք։ Դրանց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ, բայց լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել գալ, աշխատանքը շարունակվում է։ Չնայած այն հանգամանքին, որ բաց հարցեր են մնացել, ակնհայտ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Բայրամովը։

Նա կրկին հիշել է ՀՀ Սահմանադրության մասին՝ հերթական անգամ հայտարարելով, թե այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և Բաքուն Երևանից վճռական քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ։

«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ վերջերս լսել ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ վերջերս ընդունած որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը, որովհետև հենց ՀՀ Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Բայրամովը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ կապված Հայաստանին գոյություն չունեցող պարտավորություններ է վերագրել։

««Զանգեզուրի միջանցքի» բացումը կախված է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից։ Երկաթուղու շինարարության հիմնական մասն արդեն ավարտված է, իսկ մյուս մասում աշխատանքներ են տարվում։ Միաժամանակ, Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակվում է Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան սահմանի և Նախիջևանի միջև երթուղու կառուցման ուղղությամբ։ Կարճ երթուղու, այսինքն՝ Հայաստանի տարածքում միջանցքի բացումը կախված է պաշտոնական Երևանի կողմից իր պարտավորությունների կատարումից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի