Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը

Լուրեր

26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Բոլորը

Այսօր Factor TV-ին տված հարցազրույցից հետո, որում պատգամավորը հայտարարում էր, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ, Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան էջում մի քանի ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել է։

Առաջին սքրինշոթում երևում է, որ ՔՊ վարչության անդամ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հակոբ Ասլանյանին ֆեյսբուքյան Messenger-ով ենթադրաբար ուղարկել է Factor TV-ի հարցազրույցի հղումը, որում պատգամավորը խոսում էր իր համագործակցությունը ՔՊ-ի հետ դադարեցնելուց, և հարց է ուղղել․ «Իսկապես նման բան եք ասել»։

Դրանից հետո՝ ժամը 17։30-ին, ըստ նույն սքրինշոթի, Մխիթար Հայրապետյանը Հակոբ Ասլանյանին ուղարկել է տեքստ, որում ասվում է․

««Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Առավելեւս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ խմբակցության լիարժեք անդամ եւ գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի եւ խմբակցության որոշումների: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»։

Րոպեներ անց Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի ուղարկած տեքստի սքրինշոթը մի քանի անգամ տեղադրել է ֆեյսբուքի իր էջում։ Հաջորդիվ սքրինշոթերում միայն այսպես ասած «մեղայականի» տեքստն է, որում արդեն չի երևում, որ այն ուղարկված է Մխիթար Հայրապետյանի էջից։

Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել նամակագրությունը և սքրինշոթերի հրապարակումը՝ մեզ չհաջողվեց պարզել․ Factor.am-ին առայժմ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Ասլանյանից և Հայրապետյանից։

Ուշագրավ է, որ Ասլանյանն ավելի ուշ ֆեյսբուքյան էջից հեռացրել է առաջին սքրինշոթը, որում երևում է Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրությունը։

Հիշեցնենք՝ որ ավելի վաղ Factor TV-ի եթերում ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել էր Ասլանյանին՝ հայտարարելով, որ նա կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Թորոսյանը Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը կոչել էր «քաղաքական դավաճանություն և դասալքություն»։

Անժելա Պողոսյան