Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն խոստացել է վետո դնել Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու համար վրաց պաշտոնյաների դեմ առաջարկված պատժամիջոցների վրա: Այս մասին նա ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիան «կտրականապես դեմ է» վրացի պաշտոնյաներին ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառելուն։

«Եթե ընդդիմությունը հաղթեր ընտրություններում, Բրյուսելը բարձրաձայն կբղավեր Վրաստանում ժողովրդավարության մասին։ Նրանք կասեին, որ Վրաստանում ժողովրդավարությունը երբեք այսքան ուժեղ չի եղել, բայց ընտրություններում հաղթեց պահպանողական կուսակցությունը, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ժխտեն ու անտեսեն քաղաքացիների կամքը»,- ասել է նա։

Հունգարիայի արտգործնախարարը նաև կոչ է արել ԵՄ-ին և «միջազգային լիբերալ վերնախավին» կասկածի տակ չդնել «վրաց ժողովրդի ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իրենց երկրի ապագան»։

Վրաստանի թեման կքննարկվի դեկտեմբերի 16-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում, մասնավորապես, կբարձրացվեն սահմանափակող միջոցների հարցեր։ Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների, վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցները կարող են խորհրդանշական լինել։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք փորձում են ճնշել երկրում բողոքի ցույցերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի