Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Սիրիայում 13 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտվեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգի փլուզմամբ։ Երբ ավարտվեց Բաաս կուսակցության 61-ամյա իշխանությունը և Ասադների ընտանիքի 54-ամյա իշխանությունը, Սիրիայում սկսվեց նոր դարաշրջան: Türkiye Gazetesi-ի հետ հարցազրույցում Բաշար Ասադի կառավարության հետախուզության նախկին աշխատակից, մայոր Հալիդ Բեյյան հայտարարել է, թե հարստությունը, որն Ասադն իր հետ տարել է Մոսկվա փախչելիս, 135 միլիարդ դոլարի է հասնում։

«Ասադների ընտանիքը տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում ժողովրդի ռեսուրսներն ուղղել է իր գրպանները: Երբ ռեժիմը փլուզվեց, նրանք իրենց հետ տարան երկրի տնտեսության մեծ մասը»,- ասել է նա։

Ըստ լրատվամիջոցի՝ այս պնդումը նաև խթանել է քննարկումներն այն մասին, որ Ասադը կարող է լինել համաշխարհային պատմության ամենահարուստ փախստականներից մեկը:

Բեյյան նաև հայտարարել է, որ մեծ հակամարտություն է եղել ռուսամետ հրամանատարների և Իրանի կողմից աջակցվող հրամանատարական կազմի միջև։ Հալեպի հրամանատար, գեներալ Մուհամմեդ Սաֆադլիի և Ռուսաստանին հավատարիմ գեներալ Սուհեյլ Հասանի միջև անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Հավելենք, որ այս հարցազրույցն ակտիվորեն տարածվում է թուրքական լրատվամիջոցներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի