Էրդողանի ելույթը խափանելու համար կալանավորված ակտիվիստները հայցեր են ներկայացրել բանտում դաժան վերաբերմունքի հետ կապված

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինամետ ինը ակտիվիստներ, որոնք վերջերս մի քանի օրով կալանավորվել էին Իսրայելի հետ Անկարայի ենթադրյալ առևտրի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ բողոքելու համար, հայցեր են ներկայացրել համապատասխան մարմինների դեմ՝ պնդելով, որ կալանավորման ընթացքում ենթարկվել են դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ մերկապարանոց խուզարկությունների, գրում է Turkish Minute-ը։

Ակտիվիստները, որոնք նոյեմբերի 29-ին ընդհատել էին Էրդողանի ելույթը Ստամբուլում TRT Համաշխարհային ֆորումի ժամանակ՝ նախագահին մեղադրելով կեղծավորության մեջ, ձերբակալվել, ապա կալանավորվել էին դատարանի կողմից։ Նրանք ազատ են արձակվել դեկտեմբերի 6-ին այն բանից հետո, երբ նրանց փաստաբանները բողոք են ներկայացրել՝ վիճարկելով ձերբակալությունները: Նրանց մեղադրանք էր առաջադրվել «նախագահին վիրավորելու» և ապօրինի ցույցի մասնակցելու համար։

Ինը ցուցարարները, որոնցից 7-ը կանայք են, իրենց միջնորդության մեջ նախագահի թիկնապահներին, Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի տնօրենին և ոստիկաններին, բանտի աշխատակիցներին մեղադրել են «խոշտանգումների, դիտավորյալ վնասվածքներ հասցնելու, սեռական ոտնձգությունների, վիրավորանքի, սպառնալիքի, պաշտոնական դիրքի չարշահումների» համար։

Միջնորդության մեջ մեղադրվում է նաև Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը այն բանի համար, որ ականատես է եղել, սակայն չի միջամտել և չի կանխել հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, որոնց ակտիվիստները ենթարկվել են նախագահական թիկնազորի կողմից։

Համաձայն փաստաթղթի՝ ցուցարարների հագուստը հանել են ոստիկանական բաժանմունքում, իսկ խուզարկության ժամանակ «շոշափել են նրանց մարմինն ու անձնական տարածքները», իսկ բանտում մեկ այլ խուզարկության ժամանակ հանել է նաև նրանց բոլոր հագուստները, ներառյալ՝ ներքնաշորերը։

Ակտիվիստների ձերբակալությունները հաջորդել են Իսրայելի հետ Թուրքիայի առևտրային հարաբերությունների ուժեղացված հսկողությանը: Զեկույցները ցույց են տալիս, որ թուրքական Ջեյհան նավահանգստից դեպի Իսրայել հում նավթի շարունակական առաքումները՝ չնայած մայիսին հայտարարված առևտրային էմբարգոյին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի