Սիրիայի անցումային կառավարության վարչապետ է նշանակվել
Քաղաքականություն
10.12.2024 | 17:18Սիրիայի անցումային կառավարության ժամանակավոր վարչապետ է նշանակվել։ Մուհամեդ ալ-Բաշիրն այդ պաշտոնում նշանակվել է մինչև 2025 թվականի մարտի 1-ը։ Այս մասին նա հայտնել է հեռուստատեսային հայտարարությամբ, գրում է France 24-ը։
Ալ-Բաշիրը ղեկավարում էր ապստամբների գլխավորած Փրկության կառավարությունը՝ նախքան կայծակնային հարձակմամբ Դամասկոսը գրավելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի