Մեկուկես ամիս է՝ Քննչական կոմիտեն չի վերադարձնում Հովհաննես Ավետիսյանի մեքենան․ քննիչը հրաժարվում է պարզաբանումներ տալ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը բարձրաձայնում է այն մասին, որ շուրջ մեկուկես ամիս է՝ Քննչական կոմիտեի քննիչը չի վերադարձնում իր ավտոմեքենան, որն առգրավվել է այն բանից հետո, երբ իրեն ձերբակալել ու տարել են Կոմիտե։

Ավետիսյանը ձերբակալվել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին՝ զենք զինամթերք կրել, պահելու կասկածանքով։ Վարույթի շրջանակներում խուզարկել են Ավետիսյանի մեքենան և բնակարանը, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալումից հետո ազատ է արձակվել, իսկ գործի քննությունը շարունակվում է։

Ավետիսյանը պատմում է, որ դեպքի օրը Էրեբունի վարչական շրջանում է եղել՝ իր մեքենայի մեջ, երբ երկու ոստիկան մոտեցել են իրեն ու հայտնել, որ ցանկանում են զննել ավտոմեքենան ․ «Ասել եմ՝ խնդրեմ, համեցեք նայեք, բայց իմացեք, որ մեքենայում ունեմ գազային ատրճանակ, համապատասխան փաստաթուղթն էլ ցույց եմ տվել, իրենք վերցրել են զենքը, նայել են կոդով, վերադարձրել են, դրել եմ տեղը, հիմա երկուսի մատնահետքն էլ վրան կա»։

Իրավապահները մեքենայից նաև Ավետիսյանի հեռախոսն են վերցրել։

«Ասում եմ՝ հեռախոսս ինչո՞ւ եք վերցրել, մեկն ասում է՝ կոդը տուր նայենք, ասում եմ՝ «ձեռ ե՞ս առնում», ի՞նչ ես ուզում նայես հեռախոսումս, պատասխանում են՝ նայենք, կարող ա ինչ-որ մեկի հետ զենքի հետ կապված ինչ-որ բան ես գրել, ասում եմ՝ լո՞ւրջ։ Հիմա ոնց են իրենք իրենց թիմակցի հետ վարվում, ապօրինի հեռախոսը նայում, տեսնեն ում հետ ինչ է խոսել։ Իրենց ուզածն այդ է եղել․ տեսնեն՝ էս մարդն ում հետ ինչ է խոսում, ինչ է պլանավորում։ Հետո զանգ են կատարում, իրենց ցուցում է տրվում, որ վերցրեք, բերեք, դա իմ աչքի առաջ է եղել»,- պատմում է Ավետիսյանը։ Վերջինիս խոսքով՝ երբ հարցրել է, թե իրեն ինչու են տանում, պատասխանել են, որ ցանկանում են զրուցել հետը, հրաժարվել է գնալ։

«Ասացին՝ քո շահերից է բխում, մեկ ա գալու ես, այսինքն զոռով էին տանելու»,- պատմեց Ավետիսյանն ու նշեց, որ Քննչական կոմիտեում ինքը հրաժարվել է իրեն վերագրվող զենք-զինամթերք պահելու կասկածանքի շուրջ ցուցմունք տալ, ասել է, որ իր նկատմամբ քաղաքական ցուցումով քաղաքական հետապնդում է իրականացվում։

Անդրադառնալով իր մեքենան չվերադարձնելու հանգամանքին՝ Ավետիսյանը նշեց, որ իր համար պարզապես դժվարություններ են ստեղծում։ Այն պահից սկսած, երբ մեքենան խուզարկվել է զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով և չի հայտնաբերվել, մեքենան պետք է վերադարձվեր իրեն, մինչդեռ քննիչն ասում է, որ վարույթի հետ կապված իրերը պետք է պահվեն վարույթն իրականացնող մարմնի մոտ։

«Նույն տրամաբանությամբ դատարանի թույլտվությամբ խուզարկություն է իրականացվել ոչ միայն մեքենայում, այլ նաև իմ բնակարանում։ Դե թող գան, տնից էլ ինձ հանեն, ասեն վարույթի հետ կապված է։ Ասածս ինչ է․ մեքենան վարույթի հետ կապված է այնքանով, որքանով բնակարանը։ Երկուսում էլ խուզարկություն են իրականացրել դատարանի թույլտվությամբ»,- ասաց Ավետիսյանը։

Նրա փաստաբան Արսեն Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է ներկայացրել քննիչին, որպեսզի մեքենան անհապաղ վերադարձնի Ավետիսյանին, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։

«Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել, որպեսզի խախտումն անհապաղ վերացվի և մեքենան վերադարձվի, սակայն քննիչն անհեթեթ պատճառաբանություններով և անօրինական հիմնավորումներով մերժել է, մասնավորապես՝ հղում է կատարել, միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու անհնարինությանը և մերժել միջնորդությունը»,- ասաց Արսեն Բաբայանը՝ մանրամասնելով, որ քննիչը հղում է կատարել քրեական դատավարության այն նորմին, համաձայն որի միջնորդությունը չի կարող լուծվել, քանի դեռ լուծման համար անհրաժեշտ հանգամանքները չեն պարզվել, բայց, փաստացի, լուծել է միջնորդությունը՝ մերժման տեսքով։

Արսեն Բաբայանը քննիչի որոշումը բողոքարկել է հսկող դատախազին։

Կապ հաստատեցինք նաև քննիչ Գևորգ Հայրապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու Ավետիսյանի մեքենան չի վերադարձվում, եթե արդեն իսկ այն խուզարկվել է, սակայն քննիչը հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ նախաքննական գաղտնիքին հղում կատարելով։ Քննիչ Հայրապետյանն, ի դեպ, Ստեփանակերտի նախկին դատախազն է։

Արաքս Մամուլյան