ՀՌՀ-ն  հանրային արձագանքման նոր գործիք է առաջարկում

Լուրեր

30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ս.թ. դեկտեմբերի 10-ից իր պաշտոնական կայքում առաջարկում է «Դիմում-բողոք» նոր ծառայությունը, որի նպատակն է ապահովել ավելի ընդլայնված ու փաստարկված հանրային ներգրավվածությունն ու վերահսկողությունը հեռարձակվող տեսալսողական բովանդակության հանդեպ։

«Հանձնաժողովն ակնկալում է, որ ՀՀ քաղաքացիները, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, պետական և մասնավոր հաստատությունները, համագործակցելով կարգավորող մարմնի հետ, կնպաստեն անվտանգ, մարդու հիմնարար ազատությունները հարգող մեդիա համակարգի ձևավորմանը։

Հանձնաժողովը բարձր է գնահատում հանրային արձագանքման մշակույթի կատարելագործումը և հորդորում է անտարբեր չմնալ ատելության և թշնամանքի խոսք պարունակող, անչափահասների վրա բացասական ազդեցություն թողնող, հատուկ կարիքներ ունեցողների իրավունքները խախտող բովանդակության, բռնության կոչերի և օրենսդրությունը խախտող այլ երևույթների հանդեպ, որոնք կարող են հնչել հանրային մուլտիպլեքսում, մալուխային ցանցերում կամ ռադիո հաճախականություններով հեռարձակվող հեռուստառադիոծրագրերում»,- ասված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, նաև, որ բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա։ Հանձնաժողովը նաև խնդրում է առցանց դիմումը լրացնելիս նկատի ունենալ կարգավորման այն շրջանակը, որում գործում է կարգավորող մարմինը: