587 մլրդ դրամի գույքի բռնագանձման պահանջ․ ինչու Գալյանը Բլինքենից մրցանակ ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է և գնալու է մինչև վերջ»,- այսպես այսօր բարի լույս ավետեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ֆեյսբուքյան էջում գրել է, թե սկսում է «#հատիկառհատիկ» գործընթացը, որի շրջանակում ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ։

«Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- սա Փաշինյանի առաջին արձանագրումն էր։

Նրա կուսակից, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գույքերի վերադարձը պետությանը դժվար գործընթաց է համարում։

Փաշինյանի գրառումից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Սրբուհի Գալյանն ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար: Մրցանակը Գալյանին հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Սրբուհի Գալյանը Հայաստանում առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է։ Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին: Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Սրբուհի Գալյանը, մինչև արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Factor TV-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վարչության ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն:

«Դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ»,- նշում է գերատեսչությունը։

Ըստ ամենայնի, հենց այս աշխատանքն է բարձր գնահատել ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում առ այսօր կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ թեև Գալյանի կատարած աշխատանքն իսկապես արժանի էր այդ մրցանակին, սակայն պետության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատանքի տեսանկյունից մեծ արդյունքների մասին խոսելն այդքան էլ արդար չէ։ Գալյա՞նն այդպես էլ չկարողացավ մեծ արդյունքներ գրանցել, թե՞ համակարգն է թերի, Բարսեղյանը երկրորդ տարբերակն է մատնանշում։

Նիկոլ Փաշինյանը, այնինչ, դեռևս նախորդ տարի ապօրինի ծագում ունեցող գույքի բացահայտման և պետականացման մասով այլ ակնկալիքներ ուներ։ Արդյո՞ք դրանք բավարարված են անցնող տարվա մասով, դժվար է ասել, սակայն նշենք, որ ըստ Դատախազության տվյալների՝ 2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան