Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ ամենամեծ ավիաբազաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում ավելի քան 250 հարված են հասցրել ռազմական օբյեկտներին, հայտնում է բանակային Galei IDF ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյուններ են լսվել, այդ թվում՝ Դամասկոսում։

Հարվածները հասցվել են ռազմակայաններին, օդային-հրթիռային համալիրներին, արտադրամասերին և հրթիռային պահեստներին, պարզաբանել է իսրայելական բանակը։

Հարձակման մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR): Ըստ այդմ՝ Իսրայելը վերջին 48 ժամվա ընթացքում շուրջ 250 ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքում՝ Ասադի տապալված ռեժիմի ռազմական ներուժը ոչնչացնելու նպատակով։

«Իսրայելը ոչնչացրել է առանցքային ռազմական օբյեկտները Սիրիայում, այդ թվում՝ սիրիական օդանավակայանները և դրանց պահեստները, ավիացիոն էսկադրիլիաները, ռադարները, ռազմական կապի կայանները և բազմաթիվ զենքի ու զինամթերքի պահեստներ Սիրիայի նահանգների մեծ մասի տարբեր վայրերում», – գրում է AFP-ն։

Հաղորդվում է, որ Լաթաքիայի մոտ իսրայելցի զինվորականները հարձակվել են հակաօդային պաշտպանության օբյեկտի վրա և վնասել սիրիական ռազմածովային ուժերի նավերը։ Դամասկոսում և դրա շրջակայքում իսրայելական ինքնաթիռները հարվածել են ռազմական օբյեկտներին, հետազոտական կենտրոններին և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին։

Սիրիական անվտանգության ուժերում The Times of Israel-ի աղբյուրների համաձայն՝ առնվազն երեք խոշոր սիրիական ռազմաօդային բազաներ հայտնվել են իսրայելական հարձակման տակ՝ երկրի հյուսիս-արևելքում, Հոմս նահանգում և Դամասկոսի հարավ-արևմուտքում: Ըստ սիրիական լրատվամիջոցների՝ թիրախների թվում է եղել նաև հետազոտական կենտրոնը, որը, ենթադրաբար, կապված է քիմիական զենքի արտադրության հետ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի