Բանջարեղենն ու ձուկը թանկացել են․ որ ապրանքների գնաճն է նոյեմբերին եղել ամենաբարձրը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 1.7%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 3.1%-ով: 

Այսպիսով՝ 1 ամսում թանկացել են հետևյալ ապրանքախմբերը․ 

  • Բանջարեղեն՝ 22 %-ով
  • Ձուկ և ծովամթերք՝ 3․7%-ով
  • Յուղեր և ճարպեր՝ 3․4 %-ով
  • Սուրճ, թեյ և կակաո՝ 2 %-ով
  • Միրգ՝ 1․1 %-ով
  • Օղի, գարեջուր՝ 0․8 %-ով
  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ 0․5 %-ով

Ընդհանուր առմամբ՝ այս ապրանքատեսակները թանկացել են նաև նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Բանջարեղենը 1 տարվա ընթացքում թանկացել է 8․1 %-ով, ձուկ և ծովամթերքը՝ 5 %-ով, յուղերն ու ճարպերը՝ 3 %-ով, միրգը՝ 3 %-ով, օղին՝ 10․2 %-ով, գարեջուրը՝ 3․7 %-ով։

Բանջարեղենից անցած տարվա նոյեմբերի համեմատ ամենաշատը թանկացել են․

  • Սմբուկը՝ 50 %-ով
  • Վարունգը՝ 30 %-ով
  • Խառը կանաչեղենը՝ 43 %-ով
  • Սխտորը՝ 23 %-ով
  • Ծաղկակաղամբը, բրոկոլին՝ 12%-ով

Մրգերից 1 տարում առավելապես թանկացել են․

  • Ելակը՝ 37․2%-ով
  • Մանդարինը՝ 12․1 %-ով
  • Նարինջը 11․4 %-ով
  • Ծիրանը՝ 10․1 %-ով
  • Տանձը՝ 8 %-ով
  • Նուռը՝ 5 %-ով

2024 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 13.90%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.26 տոկոսային կետով:

2024 թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 2.1%-ով, իսկ 2024 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. նոյեմբերին 2023 թ . նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 3.0%-ով, իսկ 2024 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% նվազում։

Հետաքրքրական է, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազում է նկատվել հանգստի կազմակերպման և հյուրանոցային ծառայութունների ոլորտում՝ համապատասխանաբար 5 և 5․6 %-ով։ 

Անժելա Պողոսյան