ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել Իլ-76-ի կործանման ժամանակ զոհված ռազմագերիների մարմինները

Լուրեր

20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել Իլ-76 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհված ռազմագերիների մարմինները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան։

«Դրանք փոխանցվել են։ Դա տեղի ունեցավ, ես ներկա էի»,- ասել է Մոսկալկովան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իլ-76 ինքնաթիռը խոցվել էր Բելգորոդի շրջանում 2024 թվականի հունվարի 24-ին։ Ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող անձ։ Բոլորը մահացել են։

ՌԴ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ Իլ-76-ը խոցվել է «Խարկովի մարզի Լիպցի գյուղի մերձակայքում գտնվող զենիթահրթիռային համակարգից արձակված երկու հրթիռով»։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Կիևը տեղեկացված չի եղել գերիների տեղափոխման երթուղու և ձևի մասին՝ ընդգծելով, որ «30 կիլոմետրանոց մարտական գոտում տրանսպորտային ինքնաթիռի վայրէջքը չէր կարող անվտանգ լինել»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի