Իրանը հրաժարվել է օգնել Ասադին, երբ զինյալները մոտեցել են Դամասկոսին․ WSJ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Իրանի իշխանությունները հակակառավարական ուժերի հարձակման պատճառով հրաժարական տված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել են իսլամիստական խմբավորումներին դիմակայելուն անպատրաստ լինելու մեջ, այնուհետև հրաժարվել են համալրում ուղարկել, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով սիրիացի պաշտոնյաներին:

Ըստ WSJ-ի՝ Իրանն ի սկզբանե Սիրիային փոխանցել է, որ Բաշար Ասադի կառավարությանն օգնությունը «կսահմանափակվի, եթե այն հասնի»։ Սակայն ավելի ուշ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի սպառնալիքի պատճառով չի կարող Դամասկոս ուղարկել ռազմական ուժեր։ Ըստ պարբերականի զրուցակիցների՝ անցյալ շաբաթ Սիրիա մեկնող իրանական ինքնաթիռը շրջվել է իսրայելական ավիահարվածների սպառնալիքի պատճառով։

WSJ-ը գրում է, որ օգնություն ցուցաբերելու փոխարեն՝ Իրանի իշխանություններն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հրահանգել են «չմիջամտել մարտերին», այնուհետև կազմակերպել են անձնակազմի անվտանգ դուրսբերումը երկրից։

Ըստ լրատվամիջոցների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր դիվանագետներին ու ռազմական խորհրդատուներին դեռևս Դամասկոսի՝ զինյալների վերահսկողությանն անցնելուց առաջ։ Մասնավորապես, դուրս են բերվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գտնվող «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև Իրանի դիվանագիտական առաքելության անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի