Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ Կողմերը դիտարկել են նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ համաժողովի կազմակերպման հնարավորությունները»,- ասված է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունում։

Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլը նախարար Նարեկ Մկրտչյանին առաջարկել է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։

Հանդիպման ավարտին արքայազն Մայքլն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Քենսինգթոնյան պալատում նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով։