«Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ միայն ես ու Պուտինը»․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփի Շահինբեյ Ազգային գրադարանում «Երիտասարդների հետ հանդիպման» ժամանակ մի շարք քաղաքական հարցերի է անդրադարձել։ Անադոլուի փոխանցմամբ՝ իր ելույթում Էրդողանը խոսել է համաշխարհային քաղաքականության, հատկապես՝ ԱՄՆ-ի ընտրությունների և Սիրիայում տիրող իրավիճակի մասին։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «այս պահին աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ միայն ինքն ու ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը»։ Էրդողանը այսպես է խոսել  այն բանից հետո, երբ մի երիտասարդ հարցրել է, թե «ինչի՞ն է նա պարտական ​​դիվանագիտական ​​հարաբերություններում իր հաջողությունների համար»։

«Կարևոր է օտարերկրյա առաջնորդների դեմ օգտագործվող լեզուն։ Բացի հայտարարություններից, շատ կարևոր է շարունակել նրանց հետ երկխոսության մեխանիզմը։ Մենք դրանք անվանում ենք դիվանագիտական ​​հարձակումներ։ Ներկայումս աշխարհում մնացել են երկու (փորձառու) առաջնորդներ։ Ես և Վլադիմիր Պուտինը: Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես եմ։ Բայց իմ պաշտոնավարման ժամկետը 22 տարի է։ Գրեթե նույնը պարոն Պուտինի մասին։ Մյուսները հեռացել են: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի: Մերկելը տեղ ուներ Գերմանիայի քաղաքականության մեջ: Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»,-ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ աշխարհը անսովոր շրջան է ապրում։

«Հիմա Ամերիկայում իշխանության է եկել Թրամփի կառավարությունը։ Տեսնենք, թե ինչպես է ԱՄՆ-ում ձևավորվում Թրամփի գլխավորած նոր վարչակազմը։ Ընդհանուր առմամբ, աշխարհը շարժվում է դեպի բոլորովին այլ ապագա: Հետևաբար, առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարեւոր են»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյան