Սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև. Րաֆֆի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Բոլորը

Սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախորդ նախագահի միջև, սա ընտրապայքար է, ընտրություն է Երևանի քաղաքապետի և ավագանու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա ընտրապայքար է, ընտրություն է՝ Երևանի քաղաքապետի և ավագանու, որովհետև այն լուծումը, հանգուցալուծումը, որը կորոշվի երևանցիների մեծամասնության կողմից, կլինի մեր մայրաքաղաքի, համայն հայության մայրաքաղաքի իշխանությունն առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ քարոզարշավի շրջանակում հանդիպումների ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքացիական, վերկուսակցական կառավարման իրենց ծրագիրն ու տեսլականը:

«Հույս ենք տածում, որ երեք օր անց՝ սեպտեմբերի 23-ին, վերջապես երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի այն թիմերին, որոնք հետո իրական սիրո, համագործակցության, համերաշխության մթնոլորտում կդառնան Երևանի հիմնական հանրային ծառայողները: Մենք լավատես ենք, կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին գնալ ընտրությունների և խղճի մտոք ընտրել ավագանու անդամներին, որովհետև դրանից է կախված Երևան քաղաքի իշխանությունների լեգիտիմությունը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ահազանգեր են ստանում տարբեր ընտրախախտումների մասին, բոլորի մասին տեղեկացնում են պատկան մարմիններին. «Հույս ունենք, որ պատկան մարմիններն իրենց գործառույթը կկատարեն և այնպես կանեն, որ եթե ոչ լիարժեք հավասար, ապա գոնե առավելագույնս մաքուր և ազատ ընտրություններ կլինեն: Սա մեծ քայլ առաջ կլինի»: