Մանվել Գրիգորյանի պաշտպանները կմիջնորդեն «ողջամիտ գրավի դիմաց» նրան ազատ արձակել

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել, գտնվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում։ Այս մասին տեղեկացանք գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանից, վերջինս այլ մանրամասներ չցանկացավ հայտնել, պատճառաբանելով, որ ցանկացած գրվող բան վնասում է Գրիգորյանին։

Այնուամենայնիվ, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանից հաջողվեց գեներալի առողջական վիճակի մասին մանրամասներ ճշտել։ Փաստաբանն ասաց, որ հիմա վիճակը բավականին վատ է․ «Բազմիցս կրկնել եմ, հիմա էլ փաստում եմ, որ վերջինիս նկատմամբ կիրառվում է դասական խոշտանգում։ Անձն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, նրան, այնուամենայնիվ, պահում են մեկուսարանում»։

Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հիվանդանոցում գտնվելու ժամանակ և դրանից հետո, Գրիգորյանի առողջական վիճակում դրական փոփոխություն չի՞ եղել․ «Փոփոխությունը բացասական առումով է գնացել։ Միայն շաքարի քանակն ավելի է բարձրացել»։

Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը փաստաբանը որակեց անհիմն, պնդեց՝ ներկայացված ապացույցները վերացական են։ Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կլրանա Գրիգորյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու որոշման ժամկետը և պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գեներալին գրավի դիմաց ազատ արձակելու համար, գրավի չափ իրենք չեն ներկայացրել:

«Գրավի ողջամիտ չափ մենք պատրաստ ենք վճարել»,- շեշտեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):