28 վարորդ ուզում է վերադառնալ աշխատանքի․ քաղաքապետարանը դեռ ուսումնասիրում է դիմումները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ազատված 32 վարորդներից 28-ը դիմումներ են գրել, որպեսզի վերականագնեն աշխատանքը։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Այս պահին, ըստ Կոստանյանի, որևէ մեկը չի վերականգնել աշխատանքը։
«Բոլոր դիմումներն ուսումնասիրվելու են, ըստ այդմ՝ որոշումներ կայացվեն»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին վարարդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և դժգոհելով աշխատանքային պայմաններից։ Քաղաքային իշխանությունը շանտաժ որակեց վարորդների բողոքի արտահայտումը և հայտարարեց՝ որևէ կոմպրոմիսի չեն գնալու։ Նույն օրը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազություն․ Դատախազությունն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել փոխքաղաքապետի հաղորդմանը։ Գործադուլի օրը՝ երեկոյան վարորդները հանդիպել էին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետո։ Տիգան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ 32 վարորդի են հեռացրել աշխատանքից՝ վստահեցնելով, որ դեկտեմբերի 4-ից հասարակական տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի։

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը բացատրել էր՝ վարորդների աշխատանքից ազատման հիմքն այն է, որ եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող է կրել նյութական վնաս, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը։ Մինչ այս հայտարարությունը վարորդները Factor TV-ին պատմել էին, որ երբ ասել են՝ գործադուլ կանենք, պատասխան է հնչել՝ ազատման դիմում գրեք: Փաստաբաններն ապօրինի են համարում գործադուլ հայտարարած վարորդներին աշխատանքից ազատելը։ Ո՛չ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները այդպես էլ հստակ բացատրություն չեն տվել՝ գործադուլ անող շուրջ 100 վարորդներից ինչ սկզբունքով են ընտրել հենց 32-ին։

 

Արփի Հակոբյան