Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Լավրովը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու մասին

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու՝ Հայաստանի ցանկությունն ինքնիշխան որոշում է անվանել ու նշել է, որ ոչ ոք չի փակում կազմակերպության դուռը Երևանի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նման փաստաթուղթ չի ստացվել [ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին]։ Մենք լսել ենք այդ խոսակցությունները։ Հայաստանի վարչապետը խորհրդարանում շատ է խոսել  այդ թեմայով, քննարկել։ Մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Սակայն համոզված ենք, որ Հայաստանի շահերից է բխում՝ առավելագույնս օգտագործել ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Եթե որոշում կայացվի, ինչի մասին նա խոսում է որպես կանխորոշված, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը»,- ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ «Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար կազմակերպության դռների փակում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ անհնար դառնում։ Նրա խոսքով՝ «անդառնալիության կետն անցել ենք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի