Հարավային Կորեայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել նախագահի նկատմամբ

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի դեմ հետաքննություն է սկսվել ապստամբության կասկածանքով: Պատճառը ռազմական դրության սահմանումն է, հայտնում է AFP-ն։ Գործակալությունը պարզաբանում է, որ այս մեղադրանքը դուրս է գալիս նախագահական անձեռնմխելիությունից և կարող է հանգեցնել մահապատժի։ Yonhap-ը գրում է, որ հետաքննությունն անցկացվում է պետական դավաճանության հոդվածով։

Կորեայի Հանրապետության Ազգային քննչական գործակալության տնօրեն Վու Չժոն Սուն ասել է, որ իրավիճակն «աննախադեպ է»։

«Մենք ուշադիր կանցկացնենք հետաքննությունը՝ օրենքի և ընթացակարգի համաձայն»,- վստահեցրել է նա։

Վերջին մահապատիժը Հարավային Կորեայում տեղի է ունեցել 1997 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ դատավճիռը կայացվել է առնվազն երկու սպանության մեջ մեղադրվող 23 մարդու նկատմամբ։ 1998 թվականին երկրի այն ժամանակվա նախագահ Կիմ Դե-Յունգը մահապատժի մորատորիում է մտցրել, որը մինչ օրս գործում է, հանրապետությունում մահապատիժը գրեթե չեղյալ է հայտարարված։ Միաժամանակ, երկրում մահապատժի է սպասում 60 մարդ։

Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն էր հայտարարել երկրում։ Նա «հյուսիսկորեամետ» ընդդիմությանը մեղադրել է սահմանադրական կարգը խաթարելու փորձերի մեջ։ Սակայն խորհրդարանի անդամները դեմ են քվեարկել ռազմական դրությանը: Օրենքով դա պարտավորեցնում է նախագահին չեղարկել իր որոշումը, ինչն էլ նա արել է նույն օրը։

Դեկտեմբերի 6-7-ը խորհրդարանը կքվեարկի ընդդիմության ներկայացրած նախագահի իմփիչմենթի նախագծին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի