«Հովիկ Աղազարյանը հասկացել է, որ դեմը արգելք կա ու մաման լացացրել է». Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Այն դրամատիզմը, որ մտցրել են մարդու նամակագրությունների հետ կապված՝ խնդրեմ, ես չգիտեմ՝ օրենքով կա՞ նման հնարավորություն, թե՝ ոչ, բայց կա լրագրողական հետաքննության ինստիտուտ։ Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան և իմ, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, նամակագրությունը։ Թող գնահատեն՝ ինչքան են շոկային։ Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունները, թե իմ վրա ինչ ճնշումներ են եղել, դուրս գամ վարչապետի դեմ, ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով` երբեք առնչություն չի ունեցել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ։

«Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով՝ պետության անվտանգությունը կբարձրանա, կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ լինել այդ զոհը։ Եթե ես եմ խանգարում, թո’ղ այդ զոհը լինեմ և մեր նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքներն իրականություն դառնան: Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իրա դիմացն ագենտ է, և «մաման լացացրել է»»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: