Բայրամովը ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարին դժգոհել է ՀՀ-ից ու Եվրամիության դիտորդական առաքելությունից

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրամովը տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։ Նշվել է, թե, իբր, «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային հավակնությունները խոչընդոտ են խաղաղ կարգավորման գործընթացի համար»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև դժգոհել է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունից։

«Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությանը, նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է՝ մտահոգիչ է, որ այդ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, դարձել է մեր երկրի դեմ քարոզչական արշավի գործիք»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը և կապը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի